ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան նախատեսվող այցի հստակ ժամկետները դեռ հայտնի չեն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ հստակ ժամկետներ չկան»,- ասել է նա։
Ավելի վաղ Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Բիշքեկում բանակցություններ էր անցկացրել Փաշինյանի հետ։ Հանդիպման արդյունքներով ՌԴ նախագահը հայտնել էր, որ ՀՀ վարչապետին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների փոխգործակցության կոնկրետ հարցերը քննարկելու համար։