234 դիտում, 18 րոպե առաջ - 2026-11-25 17:05
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը բոլոր դեպքերում պետք է հեռանա, բայց ոչ պետությունը լուծարելու գնով. Էդգար Ղազարյան

Փաշինյանը բոլոր դեպքերում պետք է հեռանա, բայց ոչ պետությունը լուծարելու գնով. Էդգար Ղազարյան

«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն անդրադարձել է նոր Սահմանադրության նախագծին, Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և TRIPP նախագծին։

Ղազարյանի խոսքով՝ իրենք դեմ են նոր Սահմանադրության նախագծի քննարկմանը՝ այն համարելով Ադրբեջանի պահանջներին համապատասխանող փաստաթուղթ։

«Ադրբեջանի նախագահը չէ, որ պետք է որոշի, թե ինչ Սահմանադրություն պետք է ունենա Հայաստանը։ Եթե այն չի պարունակում հղում Անկախության հռչակագրին, ապա դա ոչ թե Սահմանադրություն է, այլ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն լուծարելու փաստաթուղթ»,- նշել է պատգամավորը։

Անդրադառնալով նախկին Սահմանադրությունների կեղծված լինելու մասին Փաշինյանի հայտարարությանը՝ Ղազարյանը այն անհիմն է որակել։

Նա նաև ընդգծել է, որ Փաշինյանը պետք է հեռանա վարչապետի պաշտոնից, սակայն դա չպետք է հանգեցնի պետության վերացմանը։

«Մեր պետությունը կարող է մնալ, իսկ ինքը՝ հեռանալ»,- ասել է նա։

Խոսելով TRIPP նախագծի մասին՝ Ղազարյանը նշել է, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկել համաձայնագրի վավերացմանը՝ այն համարելով Ադրբեջանի շահերին ծառայող և Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի հետ կապ չունեցող նախագիծ։