255 դիտում, 8 ամիս առաջ - 2025-12-16 08:10
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը մեկ նպատակ ունի՝ ամեն գնով վերընտրվելու․ Մամիջանյան

Փաշինյանը մեկ նպատակ ունի՝ ամեն գնով վերընտրվելու․ Մամիջանյան

Գումարի տեսքով ֆինանսական ներգործություն է իրականացվում՝ Հայաստանում  ընտրական գործընթացներին։ Սա ակնհայտ «քարտ բլանշ» է ի սկզբանե, ձևակերպումն է, որով իրականացվելու են բռնաճնշումները՝ պայքար օտարերկրյա այս կամ այն ներգործության դեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից ՀՀ-ին ընտրությունների համար տրամադրվող գումարներին։

«Ես չեմ կարող ասել ԵՄ նպատակների մասին։ Նիկոլ Փաշինյանը ունի մեկ նպատակ՝ վերընտրվել, ընդ որում, վերընտրվել ամեն գնով՝ հող հանձնելու, Հայաստանի շահերից հրաժարվելու, գերիներ չբերելու կամ գերիներ բերելու հարցը թողնել ընտրություններից առաջ՝ օգտագործելու որպես PR քայլ»,- նշեց նա։


\n