366 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-31 14:01
Օրենքի դաշտում

Սուրբ Էջմիածնի զավակ եմ, իմ ուխտը երբեք չեմ դրժի, անգամ մահվան գնով․ Մակար սրբազան

Սուրբ Էջմիածնի զավակ եմ, իմ ուխտը երբեք չեմ դրժի, անգամ մահվան գնով․ Մակար սրբազան

 Ես նյութերի մասին չեմ կարող խոսել, գործի մասին խոսել, արգելել են։ Այս մասին ՔԿ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մակար սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքը մեղադրյալի կարգավիճակ ունի․ թե ոչ։

«Այս կառույցի ներկայացուցիչներին էլ եմ հասկանում, հավանաբար ստիպված են անում, ինչ անում են»։

Հարցին, թե այս ճնշումները Ձեզ ուր կարող են տանել՝ սրբազանը կատակով պատասխանեց․ «Դրախտ»։

Դիտարկմանը, թե կարող է միանալ ուխտադրուժներին՝ նա պատասխանեց․ «Ես ուխտ եմ արել Սուրբ սեղանի մոտ ծնկի եմ եկել, Սուրբ Էջմիածնի զավակ եմ, իմ ուխտը երբեք չեմ դրժի, անգամ մահվան գնով»։
Ինչ մնում է Արման Սարոյանի դատական հայցով վերականգնվելու փորձին՝ նա ընդգծեց, որ իր փոխարեն ինքը դատարան չէր դիմի, քանի որ ուխտ է արել հնազանդվել Ամենայն հայոց հայրապետին։ «Ով լինի հայրապետը՝ մենք պիտի ենթարկվենք։ Մեր կարգավիճակը ուխտով է, մենք այդ ուխտը կնքել ենք աստծո հետ և սուր Էջմիածնի։ Մերը աշխատանքային պայմանագիր չէ, այլ հոգևոր ծառայություն։ Ամբողջ պատասխանատվությունը հայրապետի ձեռքում է, նա էլ որոշումներ է կայացնում»։