Վաղարշապատում շարունակվում է նախընտրական քարոզարշավը։ Ինչպես արդեն հայտնի է՝ ընտրություններին մասնակցում է նաեւ Մայր Հայաստան կուսակցութթյունը։ Ընտրապայքարի դուրս եկած կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանն այսօր դիմել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանին։
«Արգիշտի Մեխակյա՛ն, դու Նիկոլին քո վրայից չես կարողանալու քերել։ Դու Նիկո’լ ես, դու ուրացո’ղ ես, դու Արցախը Հայաստանի վզին թոկ համարո’ղ ես, դու Եկեղեցու դեմ հարձակվո’ղ ես, դու դարձել ես արժանի հոր անարժան զավակ և դու Նիկոլի հետ կրում ես ադրբեջանաթուրքական քաղաքականության ողջ պատասխանատվությունը»,-գրել է նա: