2250 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-30 17:29
Քաղաքական խաղադաշտ

Հանրությունը տեսնելու է, որ «Կառավարությունը դու չես». Դրմեյանը պատասխանել է Փաշինյանին

Հանրությունը տեսնելու է, որ «Կառավարությունը դու չես». Դրմեյանը պատասխանել է Փաշինյանին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված հայտարարությանը: Դրմեյանը գրել է.

«Այսօր տեղեկացա, որ կառավարության նիստից հետո «Կառավարությունը ես եմ»-ը հիշել էր ինձ։ Մի կողմ թողնենք այն, որ ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն եւ դրանք «Կառավարությունը ես եմ»-ը դեռ ստիպված է լինելու հերքել։ Կարճ կասեմ. ես գործել եմ հանուն մեկ սուբյեկտի եւ այդ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։

Զավեշտն այն է, որ այս ամենը հետեւում է իմ քաղաքական ակտիվությանը։ Ավելին, այս ամենը հետեւում է Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած փաստարկներին, որոնք ուղղակիորեն ցույց էին տալիս, թե ֆինանսական, ադմինիստրատիվ եւ ռեպրեսիվ ինչպիսի միջոցներ էին կիրառվել ՔՊ-ի կողմից ընտրությունների ամբողջ ընթացքում։

Իրավունքը և արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ «Կառավարությունը դու չես»»։