Փաշինյանը Ղազախստանի նախագահին պետական այցով հրավիրել է Հայաստան, և Տոկաևը ընդունել է այդ հրավերը։
\nՆոյեմբերի 21-ին Ղազախստանում կայացած հանդիպման ընթացքում ստորագրվել է նաև հուշագիր՝ ատոմային էներգետիկայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության ուղղությամբ։
\nՂազախստանի նախագահը անդրադարձել է նաև տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը. «Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս տրանսպորտային և տրանզիտ հնարավորություններին: Աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Հարավային Կովկասում ստեղծում է հնարավորություններ երկկողմ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման համար»,- նշել է նա։