Վարդաշենցիներն այսօր կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի առջեւ։\n«Այ պատասխանատուներ, «նիուժելի» ձեր մեջ մարդ չկա, որ էդ շենքի վիճակը էդքան տեսնելով՝ խնդիրը լուծեն։ Երեխաների կեսը հիվանդանոցներում են, մեծերը տանը բուժվում են, 80% խոնավություն կա։
Միթե՞ դուք սիրտ չունեք, որ էս մարդկանց հանեք։ Գումար չունե՞ք»․ այս «Իշխանության» հետ զրույցում ասաց Վարդաշենի վթարային շենքերի բնակիչներից մեկը։\nՀիշեցնենք, որ Վարդաշենի 66 և 68ա վթարային հանրակացարանների բնակիչները հերթական բողոքի ակցիա էին իրականացնում գործադիրի առջեւ։ Նրանք տարբեր գերատեսչությունների պաշտոնյաների են դիմել, որ իրենց հարցին լուծում տան, բայց ապարդյուն՝ սայլը տեղից չի շարժվում։\nՄանրամասն՝ տեսանյութում։