Հանրապետությունում վերջին մեկ ամսվա ընթացքում զգալիորեն նկատվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ։
«Իշխանություն» լրատվականի նկարահանող խումբն այսօր Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում էր՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է տիրում այնտեղ։
Դպրոցի տնօրեն Նարինե Նազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ նոյեմբերի երկրորդ կեսից նկատվել էր աշակերտների բացակայության թվի զգալի աճ։ 900 աշակերտ ունեցող դպրոցում այսօր բացակա էր մոտ 202-ը։
Մանրամասները՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ