405 դիտում, 2 ժամ առաջ - 2026-09-25 19:42
Հայաստանով մեկ

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն։ Դպրոցը շտապօգնության կանչ է կատարել: Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց և նախնական զննությունից հետո վերադարձել դպրոց, մասնակցել դասերին։ Բուժզննության արդյունքում երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Կարևորելով դպրոցում ուսումնական գործընթացի բնականոն և անվտանգ կազմակերպումը՝ տեղի ունեցած միջադեպը կուսումնասիրվի, և կտրվի հավելյալ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրությունում։