«Իշխանություն» լրատվականը ստացել էր տեղեկություններ, որ Ծովագյուղում արդեն 12 ժամ է՝ հոսանք չկա։ Բացի այդ, գյուղի դպրոցում իրականացվում են շինարարական աշխատանքներ, ինչի պատճառով երեխաները հաճախում են երկու հերթով։ Լույսի բացակայության պայմաններում դասապրոցեսը խափանվել է։
Իրավիճակը ճշտելու համար «Իշխանություն» լրատվականը կապ հաստատեց Ծովագյուղի գյուղապետի հետ՝ պարզելու, թե արդյոք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։
Գյուղապետը հայտնեց․
«Այս պահին փաստացի հոսանք չունենք։ «ՀԷՑ»-ից տեղեկացել ենք, որ վթար է տեղի ունեցել։ Այժմ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, վթարված հատվածը արդեն հայտնաբերվել է, և մոտ կես ժամից հոսանքը կվերականգնվի»։
Արամ Դավթյան