336 դիտում, 9 ամիս առաջ - 2025-12-24 09:56
Հայաստանով մեկ

Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չեն տրվի. կառավարության նոր որոշումը

Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չեն տրվի. կառավարության նոր որոշումը

Կառավարությունն առաջարկում է հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել. այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար կտրամադրվեն ոչ թե անհատույց սեփականության իրավունքով, այլ` միայն անհատույց օգտագործման իրավունքով։

Այդ որոշումը կառավարությունը կհաստատի վաղը։ 

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

Նշվում է, թե նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողական ու արդյունավետ օգտագործում պահանջներից և հիմնական նպատակն է հողերի օգտագործման արդյունավետության բարձրացումը։