Ադրբեջանի հանրային հեռուստատեսության հաղորդավարը
ուղիղ եթերում հայտարարել է, թե Իրանի մի շարք քաղաքներ՝ Թավրիզը, Խոյը, Արդաբիլը, Ուրմիան և Զենջանը, ներկայացրել է որպես «պատմական ադրբեջանական հողեր» և խոսել դրանց «ազատագրման» մասին։ Նման ձևակերպումները փաստացիորեն կասկածի տակ են դնում Իրանի տարածքային ամբողջականությունը և ակնարկում հնարավոր տարածքային հավակնություններ։
Այս տարածքներում այսօր ապրում է շուրջ 15 միլիոն ադրբեջանցի։ Եթե տեսականորեն պատկերացնենք մի սցենար, որտեղ Ադրբեջանը կարողանում է վերահսկողություն հաստատել Իրանի հյուսիսային նահանգների վրա, տարածաշրջանի ուժային բալանսը կարող է արմատապես փոխվել։ Այդ դեպքում Ադրբեջանը կարող է դառնալ մոտ 25 միլիոն բնակչություն ունեցող պետություն՝ զգալիորեն մեծացնելով իր տնտեսական, տրանսպորտային և ռազմական ներուժը։
Հայաստանի համար նման զարգացումը կարող է ստեղծել լուրջ ռազմավարական մարտահրավերներ։ Արևելքից արդեն գոյություն ունեցող սահմանը, արևմուտքում Թուրքիայի գործոնը և հարավում հնարավոր նոր իրադրությունը կարող են Հայաստանի անվտանգային միջավայրը դարձնել առավել բարդ։
Այս ամենը դեռևս հիպոթետիկ սցենար է։ Սակայն նման հայտարարությունները ցույց են տալիս, որ տարածաշրջանում գաղափարական և տեղեկատվական դաշտում արդեն ձևավորվում են նոր օրակարգեր։
Հետևաբար կարևոր հարց է առաջանում՝
արդյո՞ք մենք բավարար չափով քննարկում և գնահատում ենք տարածաշրջանային հնարավոր զարգացումները, թե՞ շարունակում ենք արձագանքել միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն դարձել են իրականություն։