1032 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-29 15:13
Ժամանց

Shark Week-ը կրկին էկրաններին է․ Discovery-ի հայտնի նախագիծը ներկայացնում է շնաձկների աշխարհը

Shark Week-ը կրկին էկրաններին է․ Discovery-ի հայտնի նախագիծը ներկայացնում է շնաձկների աշխարհը

ԱՄՆ-ում մեկնարկել է «Shark Week» հեռուստանախագիծը։ Discovery-ի ամենամյա այս ծրագիրը տարիներ շարունակ միլիոնավոր հեռուստադիտողների է գրավել ամբողջ աշխարհում։

Շաբաթվա ընթացքում հեռարձակվում են վավերագրական ֆիլմեր, գիտական ուսումնասիրություններ և ստորջրյա էքսքլյուսիվ հետազոտություններ, որոնք բացահայտում են օվկիանոսի ամենաառեղծվածային գիշատիչների վարքագիծն ու կենսակերպը։
Դեռևս 1988 թվականին մեկնարկած «Shark Week»-ը դարձել է Discovery-ի այցեքարտերից մեկը։

Նախագծի առանցքային նպատակն է կոտրել շնաձկների շուրջ ձևավորված կարծրատիպերն ու ցույց տալ դրանց առանցքային դերը ծովային էկոհամակարգի պահպանման գործում։

Բնապահպաններն ու մասնագետները փաստում են․ չնայած տարածված վախերին՝ շնաձկներն իրականում խուսափում են մարդկանցից, իսկ իրական սպառնալիքը հենց մարդու գործունեության հետևանքով դրանց տեսակների կտրուկ նվազումն է։