«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանն, իր «կաշին» փրկելու համար, հրահանգել է՝ «Ազգային պարկի» պաշտոնական էջով «հաստատել» իր օգնական Սպարտակ Թովմասյան գոմում մորթված ձիերի մասին տեղեկությունը։
«Իշխանությունը» գրել էր, որ ՍԱՏՄ-ն Կարեն Մնացականյանի օգնականի գոմում հայտնաբերել է ոչ սպանդանոցային պայմաններում մորթված ձիու միս, որի մի մասը, որպես ցլի միս, վաճառվել էր «ԳՈՒՄ»-ի շուկայում։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, թե իբր Կարեն Մնացականյանը անձամբ կապ չունի միջադեպի հետ, սակայն անդրադարձ չի արվում նրա օգնականի գոմում հայտնաբերված ապօրինությանը։
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածած հայտարարության մեջ չկա որևէ հերքում մեր հրապարակման առանցքային փաստերի վերաբերյալ։ Մասնավորապես չի հերքվում, որ Ծովագյուղ համայնքում՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական Սպարտակ Թովմասյանի գոմում, տեղի է ունեցել միջադեպ։ Չի հերքվում, որ ՍԱՏՄ-ն այնտեղ հայտնաբերել ու առգրավել է ոչ սպանդանոցային պայմաններում մորթված, եւ վաճառքի հանված ձիու միս։
Այս պատմության մեջ ամենակարևորն այն է, որ մինչ այս պահը որևէ հստակ պատասխան չկա՝ արդյո՞ք ցլի մսի անվան տակ իրացված ձիու միսը ընդհանրապես պիտանի է եղել մարդու օգտագործման համար։ Չի պարզաբանվել նաև՝ մորթվելու պահին կենդանիները առողջ են եղել, թե ունեցել են վարակիչ հիվանդություններ։ Մինչ օրս անհայտ է մնում, թե որտեղ են տեղափոխվել կամ թաղվել ձիերի մնացած մասերը և ենթարկվե՞լ են արդյոք անհրաժեշտ լաբորատոր փորձաքննության։
Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու «Սեւան ազգային պարկի» տնօրեն Կարեն Մնացականյանին։ Փորձելու ենք պարզել «Իշխանությանը» հասած այն տեղեկությունները, որ Մնացականյանը կապ ունի նաև Սեւանում բաց հանքերի շահագործման և այլ կոռուպցիոն գործարքների հետ, կպարզենք, թե ինչպես է վերջինս իրականացնում ազգային պարկի ռեսուրսների վերահսկողությունը։
Կարդացե՛ք նաեւ՝ https://ishkhanutyun.am/hy/572