«Իշխանություն» լրատվականին\nհայտնի դարձավ, որ Կաթողիկոսին աջակցող հոգեւորականներից Տեր Գևորգ քահանա Կրտիկաշյանը\n 2018 թ իշխանափոխության օրերին փողոց դուրս\nեկած քահանաներից մեկն է։ Մեր լրատվականի տրամադրության տակ է հայտնվել այդ ժամանակահատվածից\nլուսանկար, որը փաստում է նրա մասնակցությունը։
\nՕրեր առաջ քահանան հանդես էր եկել Կաթողիկոսին աջակցող հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով\nԵկեղեցու միասնությունը խաթարող ցանկացած գործընթաց։ Քահանան հայտարարության\nմեջ վերահաստատել է իր «անսակարկ ու անվերապահ նվիրումը» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին\nև նրա գահակալին՝ ազգընտիր Վեհափառ Հայրապետին։
\n«Իշխանությունը» կապ հաստատեց Տեր Գևորգ քահանայի\nհետ՝ հասկանալու համար, թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել ցուցարարների շարքում։\nՎերջինս չժխտեց իր մասնակցությունը՝ նշելով․\n«Ես եղել եմ այնտեղ, որտեղ ամբողջ ազգն է եղել»։
\n
\nՀարցին, թե ինչպես է վերաբերվում Կաթողիկոսին դեմ\nհանդես եկող իր հոգևոր եղբայրներին, Տեր Գևորգ քահանան ասաց․ «Հոգևոր եղբայրը ապրում\nէ հոգևոր կյանքով, մնացածն ավելորդ է։ Աստված սիրող մարդն աղոթական կյանքով\nէ ապրում»։
Լիա Սարգսյան