«Իշխանություն»\nլրատվականն արձանագրել է, որ ԱԺ նախագահն իր «հանճարեղ»\nմտքերով հայտնվել է թուրքական մամուլի էջերում։ Թուրքական կայքերը ակտիվորեն լուսաբանել\nեն Սիմոնյանի՝ ճեպազրույցի ընթացքում արած հայտարարությունները։ Մասնավորապես ընդգծել\nեն այն, որ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին\nև տարածաշրջանի բոլոր գործընկերներին՝ հայ հասարակության իբրեւ մեծամասնության կողմից որդեգրված\nխաղաղության և առևտրի զարգացման դիրքորոշմանը աջակցելու համար։
\nՆաև անդրադարձել են Սիմոնյանի այն դիտարկմանը, ըստ որի, «Ֆիդանի հայտարարությունները\nչպետք է համարել արտաքին միջամտություն Հայաստանի ներքին գործերին»։
\n
\nՀրապարկումներն ունեցել են հետևյալ վերնագրերը՝ «Հայաստանը պատմական խաղաղության ուղերձ է հղում Թուրքիային. փակել ենք թշնամանքի էջը», Ալեն Սիմոնյան. «Մենք փակել ենք թշնամանքի էջը»
Փաստացի, Անկարայում\nԱլեն Սիմոնյանի հայտարարությունները ընկալվել են որպես անցյալի էջը՝ առանց որեւէ նախապայմանի\nփակելու առաջարկություն։
Լիա Սարգսյան