360 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-10 19:17
Քաղաքական խաղադաշտ

Եկեղեցին չի կարող լինել պետություն՝ պետության մեջ. Փաշինյան

Եկեղեցին չի կարող լինել պետություն՝ պետության մեջ. Փաշինյան

Եկեղեցին չի կարող լինել պետություն՝ պետության մեջ։ Ցավոք, տեսել ենք դրսևորումներ, որ եկեղեցին փորձում է դիրքավորվել ոչ միայն որպես պետություն՝ պետության մեջ, այլ որպես օտարերկրյա պետություն՝ պետության մեջ: Այս մասին Հանրայինի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Ունենք ինֆորմացիա, որ այդ թվում՝ ՀԱԵ ձևաչափերով մուտք են գործում ստվերային գումարներ՝ ՀՀ-ում քաղաքական նպատակով օգտագործելու համար»,-ասել է նա։