450 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-23 07:53
Հայաստանով մեկ

«Մորս ասել են՝ եթե չներկայանա, վատ կլինի». ոստիկանները գնացել են զոհվածի մոր տուն՝ 1,5 տարի առաջ կատարված դեպքի համար

«Մորս ասել են՝ եթե չներկայանա, վատ կլինի». ոստիկանները գնացել են զոհվածի մոր տուն՝ 1,5 տարի առաջ կատարված դեպքի համար

Համացանցում տարածվում է տեսանյութ, թե ինչպես է մի կին շիշ նետում տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ։ «Իշխանություն» լրատվականը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 1,5 տարի առաջ՝ տրանսպորտի թանկացման հետ կապված բոյկոտի օրերին։ Այդ կինը հանդիսանում է զոհված զինծառայող Կարապետ Բուռնազյանի մայրը՝ Անահիտ Պատատյանը։

Նա «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց, որ տրոլեյբուսի վարորդը իրեն ուղղված սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել, ինչին ի պատասխան՝ նման քայլի է գնացել։

Այժմ ոստիկանության աշխատակիցները տիկին Անահիտենց տանն են, սպասում են նրան։ «Մորս ասել են՝ եթե չներկայանա, վատ կլինի», -ասաց նա:

Լիա Սարգսյան