ԵԽ և Եվրոպական հանձնաժողովի նախագահների հետ ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար։
Նրա խոսքով՝ ժողովրդավարությունը Հայաստանի համար պատահական երևույթ չէ, այլ գիտակցված ռազմավարական ընտրություն, որը կատարել է ժողովուրդը։
Վարչապետը նշեց նաև, որ քաղաքական կամքի վրա հիմնված բոլոր հնարավոր բարեփոխումները արդեն իրականացվել են։ Հետագա առաջընթացի համար, ըստ նրա, անհրաժեշտ են ավելի խորքային ինստիտուցիոնալ և օրենսդրական փոփոխություններ։
Փաշինյանը ընդգծեց, որ այս գործընթացում ԵՄ-ի հետ համագործակցությունը կարևոր դեր ունի։