«Մենք 2018 թվականին անկախություն չենք ունեցել։ Նախկինում մենք եղել ենք ծնկած, որովհետև մեր նախագահական ընտրություններն անցել են կեղծիքներով, ԿԸՀ-ն չհայտարարած արդյունքները՝ Ռուսաստանն արդեն շնորհավորել է, և այստեղ «նամեստնիկ նշանակել»,-«Իշխանության» հաղորդմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա հավելեց, որ պետք է ընտրենք, կա՛մ ծնկած ապրել ինչ-որ մեկի`լինի դա ՌԴ-ն, Ֆրանսիան կամ այլ գերտերության սապոգի տակ, կա՛մ տեր կանգնել մեր երկրին։
Մանրամասները՝ տեսանյութում