«Իշխանություն» լրատվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները ահազանգում են՝ արդեն 5 օր է՝ Րաֆֆի 111/9 հասցեում կոյուղաջրերը հոսում են փողոցով։
Բնակիչների խոսքով՝ իրավիճակը անտանելի է, ամբողջ թաղամասում հակասանիտարական վիճակ է, անտանելի տհաճ հոտ։
Կոյուղաջրերը հոսում են նաեւ կանգառում, որտեղով անցնում է 22 համարի ավտոբուսը․ մարդիկ չեն կարողանում օգտվել կանգառից՝ ո՛չ նստել, ո՛չ իջնել։ Տարածքի բնակիչները նշում են, որ դիմել են պատասխանատու կառույցներին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու և իրավիճակին լուծում տալու համար, սակայն խնդիրը չի լուծվում։
Մանրամասները՝ տեսանյութում