450 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-23 12:52
Քաղաքական խաղադաշտ

Նիկոլ Փաշինյանի նման իշխանատենչին ընտրությունով աթոռից հեռացնելը բնավ հեշտ գործ չէ. Րաֆֆի Ասլանյան

Նիկոլ Փաշինյանի նման իշխանատենչին ընտրությունով աթոռից հեռացնելը բնավ հեշտ գործ չէ. Րաֆֆի Ասլանյան

Հայրենակիցներ ջան, Միքայել Մինասյանի հրապարակային դիրքորոշումը պետք է անտեսել և շարժվել առաջ, նա ընդամենը «բոլորին դեմ եմ», «ընտրությունով Նիկոլին չեք հաղթի» և այլ նիկոլամետ թեզերի քողարկված դրդչից վերածվում է այդպիսի մտքերի ինքնաբացահայտված համահեղինակի։

Իհարկե, ցանկացած ողջախոհ մարդ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի նման իշխանատենչին ընտրությունով աթոռից հեռացնելը բնավ հեշտ գործ չէ, բայց նաև միանշանակ է, որ ընտրություններին չմասնակցելու եղանակով նրա համար իշխանական անխոչընդոտ ճանապարհ հարթելու քարոզը որևէ արդար, անշահախնդիր նպատակ չի հետապնդում։