2016 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-12 23:31
Քաղաքական խաղադաշտ

«8 տարի է՝ աշխատում են, միայն խոսքեր, խոսքեր, դատարկ խոսքեր...». Գագիկ Ծառուկյան

«8 տարի է՝ աշխատում են, միայն խոսքեր, խոսքեր, դատարկ խոսքեր...». Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը «Մայր Հայաստան» կուսակցության և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ է հանդիպել։

Քննարկման առանցքում են եղել մայրաքաղաքի հիմնախնդիրներն ու դրանց լուծման առաջարկները։

«8 տարի է՝ աշխատում են, միայն խոսքեր, խոսքեր, դատարկ խոսքեր են»,- գործող իշխանության գործելակերպին անդրադառնալով՝ ասել է Գագիկ Ծառուկյանը։

Նա ընդգծել է՝ հանրությունը վրդովված է ինչպես մայրաքաղաքում խնդիրների առկայությունից, այնպես էլ գույքահարկը անհիմն թանկացնելու որոշումից։

«Առաջարկ Հայաստանին» ծրագրում այս և այլ խնդիրների լուծումները մատնանշված են։