1278 դիտում, 2 ամիս առաջ - 2026-08-04 12:14
Քաղաքական խաղադաշտ

«Հայփոստը» 19-րդ դարի տեխնոլոգիաներով է աշխատում․ Մնացականյան

«Հայփոստը» 19-րդ դարի տեխնոլոգիաներով է աշխատում․ Մնացականյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը ԱԺ-ում պատմել է իր հետ պատահած մի դեպք, երբ ինքը՝ որպես արտահանող «Հայփոստի» հետ առնչվելու առի թ է ունեցել։

Նա մասնավորապես պատմեց, որ փաստաթղթերը առաքանիով ուղարկել է Իտալիա, սակայն 13 օր անց փաստաթղթերը չէին հասել։ «Նորից վերադարձել եմ «Հայփոստ», նորից 40 րոպե հերթ եմ կանգնել, նորից մոտեցել եմ աշխատակցին, հարցնում եմ՝ իմ փաստաթղթերը ո՞ւր են, ասում է՝ չգիտենք, անցավ ևս 20 օր, իմ, բեռն արդեն հասնում է Եվրոպա, 40 օր թղթերս ճանապարհ է գնում, բայց թղթերս չկան, ես նուրից օրը մեջ վերադառնում եմ, որ «Հայփոստ», որպեսզի կարողանամ մի ձև գոնե հետ վերադարձնեմ փաստաթղթերս։ Ոչ մի պատասխան»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ստիպված է եղել կապ հաստատել Իտալիայի՝ մաքսային աշխատողի հետ, մեյլով ուղարկել է փաստաթղթերը։

Նա նաև ընդգծեց. ««Հայփոստը» պատկանում է Բարձր տեխնոլոգիական նախարարությանը, Բարձր տեխնոլոգիական նախարարությունը աշխատում է 19-րդ դարի տեխնոլոգիանբերով։ 19-րդ դարի մոտեցումով մենք ուզում ենք, որ «Հայփոստը» շահույթով աշխատի, չի կարող աշխատել»,-ասաց նա։