2400 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-09 11:26
Քաղաքական խաղադաշտ

188.056 ձայն փոշիացրել են. Վահե Սարգսյան

188.056 ձայն փոշիացրել են. Վահե Սարգսյան

«Երկիր». ամ կայքի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․

ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 1456

«ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 21477

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 30807

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 25624

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`5485

ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`1984

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 3206

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 15835

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 2679

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 5284

ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`26567

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 6750

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 7258

Միասին` 188.056 ձայն։

Հասկանում ե՞ք ինչ կարող էր լինել, եթե այս ձայները չփոշիացվեին այս ուժերի ու պրոյեկտների կողմից։

Ես ամենևին դեմ չեմ, որ լինի ուժերի ու մասնակցողների բազմազանություն, որը կապահովի ծրագրերի ու մտքերի առատություն, ավելի հետաքրքիր կդարձնի քարոզարշավ ու ընտրողին կտա ընտրության ավելի լայն հնարավորություններ։ Բայց դա միայն ՍՈՎՈՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ դեպքում։

Պարոնա՛յք, մի՞թե դժվար էր ընկալելը, որ վիճակն էկզիստենցիալ է, դրված է Հայաստանի թուրքացման (իմա` ոչնչացման) ու հայ ժողովրդի ստրկացման ծրագիրը, որը պետք էր չեզոքացնել, մի՞թե դժվար էր վեր կանգնել անձնական ամբիցիաներից, մի քանի օր փրկիչ երևալու մոլուցքից ու միանալ անցողիկ շանսերով ուժերին։

Լավ, որոշները կոնկրետ Նիկոլի պրոյեկտն էին, գործուղվել էին աշխատանքի, և իրենցից նման անձնվեր բան սպասելն անիմաստ էր։ Բա մյուսները՞։ Չհասկացա՞ն, որ խլված ամեն 100 ձայնը իրավիճակ է փոխում (տե'ս իրավիճակը ԲՀԿ֊ի շուրջ), ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ Է դառնում երկրի համար ու նոր հորիզոններ բացում Ալիևի թեկնածուի համար, արյունոտ հորիզոններ։

Լավ, որոշները քոչարյանաֆոբիայով էին տառապում` հասկացանք, բա թող Ուժեղ Հայաստանին միանային, նոր ուժ էր, որի առաջնորդը աշխարհի մասշտաբով ամենալուրջ ռեսուրսների տեր մարդ է։ Ուրիշ երկրներում ու ազգերի մոտ կերազեին նման հնարավորություն։ Ո՞նց կարելի էր, պարոնա՛յք։ Հիմա որ բառացիորեն օրեր անց սկսվի Ալիև֊Փաշինյան֊Էրդողան եռյակի համատեղ ծրագրի իրագործումը, ի՞նչ եք բացատրելու ձեր խղճին, հասարակ, այդ թվում մոլորված ու Նիկոլ ընտրած ձեր ժողովրդին։

Էլի եմ ասում` մոտ 200 հազար ձայն, որի էական մասը կարող էր գնալ անցողիկ ուժերին ու ավելի բարդացնել Նիկոլի վիճակը։

Հ.գ. Արման Թաթոյանին հանել եմ ցուցակից, քանի որ ի սկզբանե ընկալումն այնպես էր, որ նա շանս ունի անցնելու, թեև ինքն էլ կարող էր չմտնել ու օգնել` հաշվի առնելով ռիսկերն ու իրավիճակի ճակատագրական լինելը։