1491 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-01 13:20
Հայաստանով մեկ

«Մեռնեմ ջանիդ, նախարար ջան…»․ Հայկ Սարգսյանը պահանջում է, որ զինվորներն ամեն օր լողանան

Զինծառայողների ծնողները դիմել են ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին՝ ահազանգելով, որ այս շոգին զինվորը շաբաթը մեկ է լողանում։

Պատգամավորի խոսքով՝ դեպքը Մեղրիի զորամասի հետ է կապված։ Սարգսյանն ասաց, որ 2024 թվականից այս հարցով բազմաթիվ անգամներ դիմել է ՊՆ-ին։

«Խնդրել եմ, ասել եմ՝ մեռնեմ ջանիդ, նախարար ջան, շտաբի պետ ջան... հիմա ևս մեկ անգամ խնդրում եմ՝ հաշվի առեք անոմալ շոգերը, այնպես արեք, որ զորքն ամեն օր լողանա»,- հայտարարեց Հայկ Սարգսյանը։

Նա նշեց, որ այս հարցերը պայմանավորված չեն միայն ֆինանսով, կամք է պետք։