1239 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-01 13:53
Գործարար աշխարհ

ԹՐԻՓՓ-ը կիրականացվի ԵԱՏՄ կարգավորումներով․ Մնացական Սաֆարյան

ԹՐԻՓՓ-ը կիրականացվի ԵԱՏՄ կարգավորումներով․ Մնացական Սաֆարյան

«Այս պահին ԹՐԻՓՓ-ն իրականացվում է ՀՀ-ԱՄՆ ձևաչափում, կնքվել է համաձայնագիր և այն իրականացման փուլում է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

Լրագրողի հարցին, թե ԹՐԻՓՓ-ի իրականացման դեպքում ԵԱՏՄ կանոններն ու տարանցման կարգավորումներն ինչպես է պատկերացնում Երևանը, դա իրականցվելու է այդ կառույցի կանոններին համապատասխա՞ն, Սաֆարյանը պատասխանել է․ «Այս պահին ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է և ՀՀ-ում գործում են ԵԱՏՄ տարանցման կանոնները. ԹՐԻՓՓ-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով»։