ԱԱԾ աշխատակիցները շարունակում են շրջափակած պահել Գագիկ Ծառուկյանի տունը. խուզարկությունը շարունակվում է: «Իշխանություն» լրատվականը արձանագրել է, որ Ծառուկյանի տունը նկարահանվում է դրոնով: Ըստ երևույթին իրավապահներն են վերահսկում տարածքը, նկարահանում շուրջ բոլորը: Չի բացառվում, որ այդ կադրերը շուտով կհայտնվեն իշխանական մամուլի էջերում: