4125 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-24 12:46
Քաղաքական խաղադաշտ

Այս իշխանությունն օր առաջ պետք է հեռացվի․ Դանիելյան

Այս իշխանությունն օր առաջ պետք է հեռացվի․ Դանիելյան

«Օրը ցերեկով ահաբեկում են մարդկանց, օրը ցերեկով մարդիկ, որոնք իրենց հանապազօրյա հացն են վաստակում, այսօր գործազուրկ են: Այսինքն վնաս է կրում տնտեսությունը, քաղաքական դաշտը չեզոքացվում է և այս պարագայում խոսել նրա մասին, որ Հայաստանում դեմոկրատիա է, կներեք, ծիծաղելի է»,- քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այս իշխանությունները հատել են բոլոր կարմիր գծերը, այս մարդիկ Հայաստանի Հանրապետության թշնամիներն են, այս իշխանությունն օր առաջ պետք է հեռացվի, եթե դա տեղի չունենա, ՀՀ տնտեսությունն էլ է լինելու խայտառակ վիճակի մեջ, կոնկրետ գյուղատնտեսությունը նաև այս քայլերով է ոչնչացվում․ վաղը, մյուս օրը խաղողագործները պետք է խաղող մթերեն, որտե՞ղ են մթերելու, եթե ամենամեծ մթերող հիմնարկներից մեկը փակվում է, նույնը՝ «Արարատցեմենտ»-ի դեպքում»,- հավելեց ընդդիմադիր գործիչը։