1224 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-28 19:14
Հայաստանով մեկ

Հայտնաբերել են երեխայի անշնչացած մարմինը

Հայտնաբերել են երեխայի անշնչացած մարմինը

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հուլիսի 24-ին Վանաձորի Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել. մայրը հայտնաբերել է իր 6-ամյա դստեր անշնչացած մարմինը։

Մեր տեղեկություններով՝ ընտանիքի երեխաները կտորից ճոճանակ են պատրաստել եւ խաղալու ընթացքում 6 տարեկան երեխայի վիզը մնացել է ճոճանակի օղակի մեջ, ինչի հետևանքով նա խեղդամահ է եղել։

Դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով «Իշխանություն» լրատվականը կապ է հաստատել Վանաձորի համայնքապետարանի հետ։

Համայնքապետարանից հայտնել են, որ ընտանիքը բնակվում է Բուլղարական 2-րդ ավանի դոմիկներից մեկում՝ վարձակալությամբ։

«Երեխայի հայրը մահացել է ավտովթարի հետևանքով։ Չորս երեխա ունեցող ընտանիքը խնամակալության և հոգաբարձության խորհրդում հաշվառված չի եղել»,- հայտնել են Վանաձորի համայնքապետարանից։
ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունը։ 

Սաթեն Խաչատրյան