1599 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-28 23:12
Հայաստանով մեկ

ՊՆ-ն հերքել է զինծառայողի ծեծի մասին տարածված տեղեկությունները

ՊՆ-ն հերքել է զինծառայողի ծեծի մասին տարածված տեղեկությունները

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։

 

Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և սուտ տեղեկություններ տարածելուց, ինչպես նաև հասարակության շրջանում ՀՀ բանակի հեղինակությունը վարկաբեկելուն ուղղված անհիմն փորձերից։

 

Նման հրապարակումները մոլորեցնում են հանրությանը՝  նպաստելով ապատեղեկատվության տարածմանը։ 

 

Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով:

 

Պաշտպանության նախարարությունը պատրաստ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ՝ տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով:

 

ՀՀ ՊՆ