Ինչպես հայտնի է, նոր գումարվող Ազգային ժողովի առաջին նիստին ավանդաբար մասնակցում է Ամենայն հայոց կաթողիկոսը և հնչեցնում իր օրհնության խոսքը։ Սակայն այս անգամ կաթողիկոսը չի մասնակցելու նիստին, քանի որ, ըստ տարածված տեղեկությունների, հրավեր չի ստացել։ Նրա փոխարեն, ինչպես շրջանառվում է մամուլում, նիստին կմասնակցի կարգալույծ Տեր Թադեն։
Այս թեմայի շուրջ լրագրողների հետ զրույցում Տեր Թադեն չհաստատեց, բայց նաև չհերքեց այդ տեղեկությունը։ Լրագրողների հարցին՝ արդյոք հենց ինքն է մասնակցելու Ազգային ժողովի առաջին նիստին, նա ուղիղ պատասխան չտվեց՝ նշելով, որ այդ հարցով պետք է դիմել Ազգային ժողովի համապատասխան գրասենյակին։ Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչ նպատակով էր նա գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում, սակայն այդ հարցին նույնպես հստակ պատասխան չհնչեց։