Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը, որը կարգալույծ է արվել Գարեգին Բ-ի կողմից և չի ընդունում այդ որոշումը, «Ֆեյսբուք»-ում անդրադարձել է հրապարակումներին, ըստ որոնց՝ ինքը «բանակ» է հավաքում։
\n«Տեղեկությունները չեմ հերքում, փառք Աստծու՝ լույսի ու հույսի բանակ ունենք, և մեր խոսքը դեռ կասենք»,– գրել է նա։
\nԼրատվամիջոցների տեղեկություններով՝ Տեր Արամը վերջին շրջանում ակտիվ կապերի մեջ է տարբեր թեմերի հոգևորականների հետ, նրանց ասում է, որ արժանվույն չեն գնահատվել, և «ժամանակն է տեր կանգնել արժանապատիվ ծառայությանը»։ Նշվում է, որ նրան արդեն հաջողվել է մեծ թվով հոգևորականներ համախմբել։
\n\n