4038 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-29 17:08
Քաղաքական խաղադաշտ

Ուշադրությունս այլ բան գրավեց․ ինչո՞ւ են հրավիրում կարգալույծ եղած մի սովորական քահանայի

Ուշադրությունս այլ բան գրավեց․ ինչո՞ւ են հրավիրում կարգալույծ եղած մի սովորական քահանայի

«Այն, որ ՔՊ-ականները Վեհափառ Հայրապետին չեն ցանկանա հրավիրել ԱԺ 9-րդ գումարման անդրանիկ նիստին, անակնկալ չէր։ Այս մոտեցումն ամբողջապես տեղավորվում է Փաշինյանի սկսած հակաեկեղեցական արշավի տրամաբանության մեջ»,-«Իշխանություն» լրատվականի հաղորդմամբ՝ այս մասին գրել է «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անուշ Վարդանյանը։

«Ուշադրությունս այլ բան գրավեց․ ինչո՞ւ են հրավիրում կարգալույծ եղած մի սովորական քահանայի։ Այս մոտեցմամբ իշխանականները կրկին նսեմացնում են Հայ եկեղեցու դերը մեր հասարակության կյանքում։

Եթե պետությունը ցանկանում է հարգել եկեղեցին, ապա շփվում է նրա կանոնական առաջնորդության հետ։ Իսկ երբ շրջանցում է Վեհափառին ու փոխարենը նախընտրում կարգալույծ հոգևորականի, ակամա տպավորություն է ստեղծվում, որ նպատակը ոչ թե եկեղեցու ներկայությունն ապահովելն է, այլ նրա հեղինակությունն ու ինստիտուցիոնալ դերը արժեզրկելը»,-նշել է նա։