ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձել է կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հարց չհնչեցնելու պատճառներին, ինչպես նաև ընդդիմադիրների վերաբերյալ տեսանյութերի՝ լրատվամիջոցներում հայտնվելուն։
Լրագրողը Քոչարյանից հետաքրքրվել է՝ արդյոք հարց չհնչեցնելու որոշման վրա ազդեցություն է ունեցել նախորդ դեպքը, երբ կառավարության հետ հարցուպատասխանին հարց հնչեցնելուց հետո հաջորդ օրը նրա տանը խուզարկություն էր իրականացվել, հաջորդել էին ձեռբակալություններ և կալանավորումներ։
Քոչարյանը նշել է, որ դրանից հետո հաջորդ հարցուպատասխանի ժամանակ արդեն անդրադարձել է այդ թեմային։
«Դրանից հետո հաջորդ հարցուպատասխանին ես հարց հղել եմ, այնպես որ չէր կարող որևէ ձև իմ հարցը չտալը կապված լինի դրա հետ»,– ասել է նա։
Քոչարյանը նաև անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպերի տեսագրությունների՝ Civic.am-ում հայտնվելու դեպքերին։
«Ճիշտ եք ասում, սա արդեն դարձել է սովորական երևույթ։ Արդեն բազմաթիվ անգամներ մենք տեսել ենք, թե ինչպես, ասեցիք, Ռոբերտ Քոչարյանի դեպքում, որից հետո Նիկոլ Փաշինյանն ասում է ԱԱԾ աշխատակիցը, ինքը կորոշի արտահոսք անում է, թե չի անում»,– ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ նման դեպքեր եղել են նաև այլ իրավիճակներում՝ նշելով Իշխան Սաղաթելյանի դեպքը և օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը։
«Սա նորմալ չի։ Եվս մեկ անգամ ապացուցում է այն, որ իշխանական կառույցները օգտագործում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ»,– հայտարարել է Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ որպես նման գործիք կարող են օգտագործվել անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, քրեական գործերը և Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժները։
«Այս ամեն ինչը ծառայում է մեկ մարդու քաղաքական նպատակները բավարարելու համար, որը օրենքի հետ ոչ մի կապակցություն չունի
»,– եզրափակել է պատգամա