930 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-14 20:13
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը դարձել է Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյան

Փաշինյանը դարձել է Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյան

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Աջափնյակ վարչական շրջանում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ժողովուրդը պետք է դասեր քաղի անցյալի ողբերգություններից։

«Մենք հիշո՞ւմ ենք, թե ինչ կատարվեց ընդամենը մի քանի տարի առաջ՝ 2020-ի պատերազմից հետո։ Հիշո՞ւմ ենք, որ կորցրել ենք Արցախը, տվել 5000-ից ավել զոհ և 12 000 վիրավոր։ 2021-ին մարդիկ, այնուամենայնիվ, քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի համար՝ ըստ էության նրան հնարավորություն տալով մեր գլխին նոր ողբերգություն բերել։ Նա ստացել է մանդատ ոչ թե ժողովրդին տված խոստումները կատարելու, այլ Ալիևին տված խոստումները կյանքի կոչելու համար»,- նշեց երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև իշխանության վարած աշխարհաքաղաքականությանը՝ Եվրոմիությանը անդամակցելու հեռանկարը որակելով որպես՝ հեքիաթ։

«Աշխարհագրությունը դաժան երևույթ է, այն չես փոխի։ Եվրոմիությունը Հարավային Կովկաս չի գալու։ Մենք ասում ենք՝ դարձրեք Հայաստանը եվրոպական երկիր, ո՞վ է ձեզ խանգարում։ Շվեյցարիան ու Նորվեգիան Եվրոմիության անդամ չեն, բայց ամենահարուստ երկրներն են։ Մենք պետք է արժեքային համակարգով ու տնտեսությամբ հասնենք այդ մակարդակին, այլ ոչ թե աշխարհաքաղաքական լարված իրավիճակում սեփական ժողովրդի գլխին նոր փորձանք բերենք»,- շեշտեց նա։