Եթե երկրի ղեկավարը չի կարողանում իր զայրույթը կառավարել, դա արդեն լրջագույն խնդիր է։ Ինքնատիրապետումը երբեք չպետք է կորցնել։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Քասախում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Պատասխանատու պաշտոն զբաղեցնելու համար մարդը պետք է այդ թեստն անցնի՝ ի վիճակի է ինքն իրեն տիրապետելու, թե ոչ։ Եթե ի վիճակի չէ, ուրեմն պետք է այլ գործով զբաղվի։ Բացասական եմ գնահատում այն ոճը, որը որդեգրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ արհեստական սրում, սպառնալիքներ և վարչական ռեսուրսի կիրառման մասին խոսակցություններ»,- ասաց նա։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տարածած հայտարարությանը, երկրորդ նախագահն ասաց, որ ինքը երկիրից դուրս գալու խնդիր չունի։
«Դա իրական չէ, նման խոսակցություն ընդհանրապես չի եղել։ Ռուսաստանի նախագահի հետ բաց կապով ոչ ոք չի խոսում, նման բան չկա։ Եթե նման ձայնագրություն է տարածվել, դա հորինված է կամ արհեստական բանականությամբ ստեղծված»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։