2136 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-30 12:56
Քաղաքական խաղադաշտ

«ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկայի իրավիճակը ճգնաժամ չէ, այլ հնարավորություն»․ Փաշինյան

«ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկայի իրավիճակը ճգնաժամ չէ, այլ հնարավորություն»․ Փաշինյան

«Այսօրվա իրավիճակը՝ կապված ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկայի հետ, շտերը ճգնաժամ են համարում, ես համարում եմ հնարավորություն, որովհետև էլ չեն կարա գան, ասեն՝ լավ էլի, էս արձակուրդները թող անցնեն, սեպտեմբերին կանդրադառնանք:

Հետո մոռանում են, գալիս է Նոր տարին, հետո Զատիկը, հետո նորից արձակուրդները ու այդպես շարունակ»,- Կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյաանը: Նա հավելել է, որ իշխանությունները մշտապես տնտեսավարող սուբյեկտներին ազդակներ են ուղարկում այն մասին, որ տնտեսական կապերը պետք է դիվերսիֆիկացնել։

«Դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել հիմնականում մի պատճառով, որովհետև գնալ դիվերսիֆիկացիայի ճանապարհով նշանակում է գնալ արդյունավետությունը, արտադրողականությունը, ստանդարտները բարձրացնելու ճանապարհը», - նշել է նա։