789 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-12 11:59
Օրենքի դաշտում

«Ազատազրկումը դարձել է քաղաքական գործիք»․ ակցիա՝ ի պաշտպանություն Ավետիք Չալաբյանի

«Ազատազրկումը դարձել է քաղաքական գործիք»․ ակցիա՝ ի պաշտպանություն Ավետիք Չալաբյանի

«Ազատազրկումը դարձել է որպես քաղաքական գործիք։ Ազատ խոսքը շղթայված է»․ Երևանի Սարյանի պուրակում ակցիա է իրականացվում՝ ի պաշտպանություն Ավետիք Չալաբյանի և այլ քաղբանտարկյալների։ Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ արժանապատվության համար պայքարելու համար այսօր Ավետիք Չալաբյանը կալանավորված է։

«ՀՀ-ում գործում է այնպիսի վարչախումբ, որը թույլ չի տալիս իրենից բացի որևէ այլ գործիչ քաղաքականությամբ զբաղվի։

Հանրության ուղեղն ու օրակարգը լցնում են տեղեկատվական այնպիսի աղբով են լցնում, որ հիշողության տարածքը գնալով փոքրանա։ Քաղաքական, խղճի բանտարկյալներին ուզում են արագ մոռացության տալ։ Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հանրությանը հիշեցնենք՝ կան անձինք, ովքեր պայքարել են իրենց ապագայի համար ու այսօր հայտնվել են բանտում»,- հայտարարեց Մենուա Սողոմոնյանը։