2442 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-14 19:16
Օրենքի դաշտում

Դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների գործը

Դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների գործը

 

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը։ Դատական դեպարտամենտից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ դատական նիստի օրը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։

Հիշեցնենք՝ գործն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Հակոբ Մանուկյանին։ Վերջինս ինքնաբացարկ էր հայտնել։ Կաթողիկոսն ու 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու մեջ։