636 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-27 15:18
Օրենքի դաշտում

Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ մոտ 20 րոպե առաջ ԱԱԾ աշխատակիցները Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցից տեղափոխել են կալանավայր, ժողովրդին հայտնի՝ ԱԱԾ մեկուսարան, որտեղ նաև երկրորդ նախագահի որդին է՝ Սեդրակ Քոչարյանը:

Դատավոր Սարգիս Դադոյանը գիշերը բավարարել է 2 ամսով Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը: Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում շնորհակալություն հայտնեց դատաիրավական համակարգից, այն նույն դատավորներից, որոնց անվանել էր «պատերի տակ վնգստացողներ», որոնց սպառնացել էր՝ ասելով. «հաշիվ տվեք ձեզ»: Մի խոսքով՝ ամեն ինչ Փաշինյանի սրտով է՝ հրամանը տվել է՝ կատարել են, և բնավ էական չէ, որ գործը վաղեմության ժամկետի խնդիր ունի:

Լիա Սարգսյան