1464 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-10 12:09
Օրենքի դաշտում

Ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը

Ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը

Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, հայտնում է փաստաբանական թիմը։

Նիստին շտապօգնության բժիշկների և քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ բերվել է նաև 71-ամյա Գագիկ Խաչատրյանը, որը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։

Խաչատրյանը սեպտեմբերի 2-ից պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում և, պաշտպանական կողմի տեղեկությունների համաձայն, մինչ օրս բժշկի այցելություն չի ունեցել։ Փաստաբանները նրան տեսակցել են խցում։

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է խնամող անձ, որը սահմանափակ այցելությունների ընթացքում օգնում է նրան սնունդ ընդունել։