615 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-14 15:42
Քաղաքական խաղադաշտ

ՔՊ-ն Առուշին գերեվարել է, երևի սպառնացել են բանտային կալանքով. Էդգար Ղազարյան

ՔՊ-ն Առուշին գերեվարել է, երևի սպառնացել են բանտային կալանքով. Էդգար Ղազարյան

Առուշ Առուշանյանը երկար ժամանակ գտնվել է իրավական հետապնդումների ներքո,  վերջին շրջանում նրա գլխին կախված էր նորից բանտ վերադառնալու հեռանկարը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

«Կարծում եմ, որ նա ներքին դավադրությունների զոհ է, այսինքն, նա, ըստ էության, գերու կարգավիճակ ունի»։

Նա ընդգծել է, որ Առուշանյանը համայնքում հեղինակություն է վայելում, քանի որ նախորդ ընտրություններին իրեն հաջողվել էր ՔՊ-ի թեկնածուին հաղթել անազատության մեջ գտնվելով։ «Այսինքն, բանտում գտնվելով, նա հաղթեց ՔՊ-ի թեկնածուին, երբ ՔՊ-ի քարոզարշավին մասնակցում էին մեծ թվով ՔՊ-ական ազդեցիկ գործիչներ: Դա վկայում է համայնքում իր ունեցած անձնական հեղինակության, հարգանքի մասին, և հիմա ըստ էության՝ ՔՊ-ն Առուշին երևի սպառնացել է վերստին բանտային կալանքով։ Իմ տպավորությունն այն է, որ ինքը չէր կարող 180 աստիճան  ռադիկալ փոփոխել իր տեսակետները»։