642 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-15 10:17
Քաղաքական խաղադաշտ

«ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումներն անցողիկ են»․ Գալուզին

«ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումներն անցողիկ են»․ Գալուզին

Եվրոհանձնաժողովի՝ Հայաստանի հետ առանց վիզային ռեժիմի ներդրման հստակ ժամկետները հաստատելուց հրաժարվելը ցույց է տալիս Բրյուսելի՝ Հանրապետության «եվրոպական ապագայի» վերաբերյալ խոստումների անցողիկ բնույթը։ Այս մասին Известия-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Օրինակ՝ բոլորովին վերջերս Եվրոհանձնաժողովում, ըստ էության, ուղղակիորեն հերքեցին Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ մինչև 2029 թվականը վիզաների ազատականացման հասնելու վերաբերյալ։ Սա ընդգծում է «հրաշալի եվրոպական ապագայի» վերաբերյալ խոստումների անցողիկությունը»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Մոսկվայում կարծում են, որ եվրոպական երկրները Հայաստանին նախևառաջ դիտարկում են սեփական տնտեսական և քաղաքական շահերի տեսանկյունից։