ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵՄ ղեկավարությունը կխաբի Երևանին՝ կապված Հայաստանի եվրաինտեգրման հետ։
«Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է Հայաստանը հայտնվել ԵՄ-ում, որտեղ Թուրքիայի և Սերբիայի նման երկրներ տասնամյակներ շարունակ հերթի մեջ սպասում են»,- ասել է Լավրովը։