Երևանի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացման համար բերված հիմնավորումները խիստ կասկածելի են։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Գնալով ավելի շատ փորձագետներ են համակարծիք, որ երկրում ի հայտ են գալիս քաղաքական դրդապատճառներով պայմանավորված «ակտիվների վերաբաշխման» նշաններ»,- նշել է Գալուզինը։
Նա նշել է, որ Հայաստանում ռուսական տնտեսավարող սուբյեկտների շահերի ցանկացած ոտնձգություն անարձագանք չի մնա ռուսական կողմից։