Տիգրանաշենի շրջակայքը պաշտոնապես հայկական տարածք է, ոչ ոք չի վիճարկում, որ Տիգրանաշենը շրջափակված է հայկական տարածքով, ՀՀ սուվերեն տարածք է։ Այս մասին 5-րդ ալիքի հետ հարցազրույցում ասել է Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։Դիտարկմանը, որ այսօր նրանք իշխանություն չեն, ընդդիմություն են, ինչ են անելու՝ Տիգրանաշենը պահելու համար՝ Կարապետյանը նշեց, որ Հայաստանի համար բարդ իրավիճակ է, այն, ինչ չի անում իշխանությունը՝ ստիպված է անել ընդդիմությունը։
Հարցին՝ իշխանության փոխարեն չի կարող անել, բանակցել Ադրբեջանի հետ, ստիպել՝ հրաժարվել՝ Կարապետյանը նշեց, որ եթե ամեն անգամ ասեն՝ չեն կարող, պետք է ուղղակի ձայն չհանեն, սպասեն՝ ինչ ուզեն՝ անեն, որպես ընդդիմություն պետք է քայլեր ձեռնարկել, կարողանալ տնտեսական, դիվանագիտական գործիքակազմով ճնշում գործադրել, փորձել իրավիճակն ուղղել։ Թե ինչով պետք է ճնշել իշխանություններին՝ Կարապետյանը նշեց, որ պետք է դիվանագիտական լավ լուծում, ճիշտ առաջարկ, տնտեսական զարգացման առաջարկ։ Նրա խոսքով՝ կա ԱԺ, կա հանրային դաշտ, կա փողոցը, գործիքակազմով կգնան՝ կհասկանան, թե որ գործիքակազմն է պետք, իհարկե Կիրանցի օրինակն այլ է, Տիգրանաշենի դեպքում նոր մոդելով են ցանկանում տեսնել, բայց որ պետք է պայքարել հողը պահելու համար՝ միանշանակ է։