237 դիտում, 43 րոպե առաջ - 2026-09-25 14:56
Հայաստանով մեկ

Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը փակ է երկկողմ երթևեկության համար

Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը փակ է երկկողմ երթևեկության համար

Մ-3 միջպետական ավտոճանապարհի՝ «Զվարթնոց» թաղամասից դեպի Ոսկեհատ և Մարգարա տանող հատվածում գտնվող Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովելու և հնարավոր վտանգները կանխելու նպատակով կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար։

Վարորդներին հորդորում ենք նշված փակ ճանապարհահատվածը շրջանցել Մ-5 ավտոճանապարհից դեպի Մ-3 ավտոճանապարհ, Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի, Արարատյան և Կամոյի փողոցներով։

Խնդրում ենք վարորդներին ցուցաբերել զգոնություն, հետևել տեղադրված ճանապարհային նշաններին։