267 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-05 14:32
Քաղաքական խաղադաշտ

«Սպառնալիքները հիմնականում գալիս են Ադրբեջանից». Վարդևանյան

«Սպառնալիքները հիմնականում գալիս են Ադրբեջանից». Վարդևանյան

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններն ու հայտարարությունները «մեղմ ասած, բավականին հախուռն» են, և երբեմն մեկը մյուսին հակասում է։

«Հայաստանի Հանրապետության հետ ընդհանրապես սպառնալիքները ընդունելի չեն։ Բայց նաև մի հանգամանք պետք է ընդգծենք, որ այդ սպառնալիքները առավելապես գալիս են Ադրբեջանից»,- ասել է Վարդևանյանը։

Անդրադառնալով Մայր Աթոռի դեմ արշավի շրջանակում ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը՝ նա նշել է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։

«Այստեղ կարմիր գծերը ոչ թե քաղաքական գնահատական են, այլ սահմանադրաիրավական։ Սահմանադրությունն էլ հստակ առանձնացնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է ԱԺ փոխնախագահը։